Գոմես. Երրորդ տեղը երազանք չէ

Գոմես. Երրորդ տեղը երազանք չէ

«Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը հույս ունի, որ իր թիմը կմասնակցի Չեմպիոնների լիգային: Նախորդ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում «Ֆիորենտինան» զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, սակայն Մարիոն կարծում է` իր թիմը կարող է տեղ զբաղեցնել լավագույն եռյակում և ՉԼ-ի ուղեգիր նվաճել:

«Մենք կարող ենք բարելավել նախորդ մրցաշրջանի ցուցանիշը: Երրորդ տեղը երազանք չէ, այլ իրականություն, որին կարող ենք հասնել, եթե ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն:

Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ապաքինվել եմ վնասվածքից և ինձ լավ եմ զգում: Նախամրցաշրջանային փուլը հիանալի է անցնում: Շատ եմ ցանկանում նոր մրցաշրջանում խուսափել վնասվածքներից և միշտ խաղադաշտ դուրս գալ»,-ասել Գոմեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում