«Արսենալը» «Միլանին» առաջարկ չի ներկայացրել

«Արսենալը» «Միլանին» առաջարկ չի ներկայացրել

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբն «Արսենալից» առաջարկ չի ստացել: Հիշեցնենք, որ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Արսենալը» ցանկանում է գնել 23-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը:

««Արսենալը» ոչ մի առաջարկ չի կատարել, և մենք Բալոտելլիի տրանսֆերի հետ կապված բանակցություններ չենք վարում»,-Գալիանիի խոսքը մեջբերել է «TMW»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում