Տեր Շտեգենին դուր է եկել «Բարսելոնայի» խաղաոճը

Տեր Շտեգենին դուր է եկել «Բարսելոնայի» խաղաոճը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը «Ռեկրեատիվոյի» հետ ընկերական հանդիպումից (1:0) հետո նշել, որ իրեն դուր է գալիս կատալոնական թիմի խաղաոճը:  

«Ինձ դուր է գալիս այն ֆուտբոլը, որը խաղում է «Բարսելոնան»: «Ռեկրեատիվոյի» հետ հանդիպման ժամանակ ես ավելի շատ փոխանցումներ էի կատարում, քան գնդակներ որսում: Դա ինձ դուր եկավ»,-Տեր Շտեգենի խոսքը մեջբերել է «Football Espana»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում