L’Equipe. Դրոգբան պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

L’Equipe. Դրոգբան պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

«L’Equipe»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` հարձակվող Դիդյե Դրոգբան մեկամյա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ: Կողմերի միջև համաձայնագիրը կնքվելու է հաջորդ շաբաթվա սկզբում:

Ավելի վաղ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս գործարքներ չեն իրականացնելու, սակայն Դրոգբայի դեպքը բացառություն է: Վերոնշյալ պարբերականը գրում է, որ պայմանագրի ավարտից հետո Դրոգբան կընդգրկվի ակումբի մարզչական անձնակազմում:

Հիշեցնենք, որ Դիդյե Դրոգբան 2004-2012 թվականների ընթացքում հանդես է եկել «Չելսիում», իվուարցի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Գալաթասարայը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում