Ըստ Ժերմենի` Խամեսի տեղափոխությունը լուրջ կորուստ է

Ըստ Ժերմենի` Խամեսի տեղափոխությունը լուրջ կորուստ է

«Մոնակոյի» կիսապաշտպան Վալեր Ժերմենը մեկնաբանել է թիմակից Խամես Ռոդրիգեսի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության վերաբերյալ լուրերը:

«Եթե Խամեսն իսկապես հեռանա, դա լուրջ կորուստ կլինի «Մոնակոյի» համար, քանի որ նա այժմ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Բայց «Մոնակոն» կարող է նոր ֆուտբոլիստի գնել: Համոզված եմ` մենք կունենանք այնպիսի մարտունակ կազմ, ինչպիսին ունեինք նախորդ մրցաշրջանում»,-Ժերմենի խոսքը մեջբերել է «BeIN Sports»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում