Կարանկան չի կարծում, որ Մոուրինյոն բաժանություն է գցել մադրիդիստների մեջ

Կարանկան չի կարծում, որ Մոուրինյոն բաժանություն է գցել մադրիդիստների մեջ

«Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Այտոր Կարանկան, ով Ժոզե Մոուրինյոյի՝ Մադրիդի «Ռեալում» աշխատելու տարիներին թիմի երկրորդ մարզիչն էր, կարծում է, որ պորտուգալացի մասնագետն ամենևին էլ բաժանություն չի մտցրել մադրիդիստների մեջ:

«Կարծում եմ, որ բոլորս էլ արել ենք այն, ինչն արել է նաև Խոսեն. ամեն պահ փորձել ենք անել մեր լավագույնը: Դա իրենից ենթադրում էր նաև բարդ որոշումներ: Ողջ աշխարհը, օրինակ, խոսում է Իկերի մասին: Հազար անգամ ասել եմ, որ դա այնպիսի որոշում չէր, որը մեկ օրում է կայացվել, մենք տեսանք, որ դա լավագույն որոշումն էր թիմի համար: Կարևորն այն է, որ «Լա դեսիման» արդեն կա, որ «Ռեալը» պայքարում է և որ երբ փողոց ես դուրս գալիս, մարդիկ քեզ շնորհակալություն են հայտնում: Մարդիկ լավագույնն են ցանկանում ակումբի ու նրա երկրպագուների համար, չեմ կարծում, որ նրանց մեջ բաժանություն կա: Խոսեն սիրում էր ակումբը, և ես էլ եմ սիրում»,-Կարանկայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում