Մենդիլիբար. Կեյլոր Նավասի մասին ինձ ոչինչ չեն ասել

Մենդիլիբար. Կեյլոր Նավասի մասին ինձ ոչինչ չեն ասել

«Լևանտեի» նոր գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի հնարավոր տրանսֆերի մասին և որ հույս ունի, որ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը կհարթվի մինչև վերջինիս՝ արձակուրդից վերադառնալը:

«Ինձ նրա մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Չեմ ճանաչում նրան, սակայն ինձ ասել են, որ նա հիանալի պրոֆեսիոնալ է: Այն թիմերը, որոնց մասին լսում ենք «Բավարիա», «Ռեալ»… լավագույններն են աշխարհում: Մոտենում է նրա՝ արձակուրդից վերադառնալու ամսաթիվը, և հույս ունեմ, որ բոլոր հարցերը կլուծվեն մինչև այդ օրը»,-Մենդիլիբարի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ արքայական ակումբը պատրաստվում է վճարել Նավասի հրաժարագինը, որը կազմում է 10 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում