Պավել Նեդվեդ. Կյելինին Սուարեսի կծելուց հետո իրեն երեխայի նման պահեց

Պավել Նեդվեդ. Կյելինին Սուարեսի կծելուց հետո իրեն երեխայի նման պահեց

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդը, ով այժմ ակումբի տնօրենների խորհրդի անդամ է, մեկնաբանել է Աշխարհի առաջնության ժամանակ արձանագրված դրվագը, երբ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կծել էր Իտալիայի ընտրանու պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը։

-Ես շատ զայրացած էի Կյելինիի վրա այն արձագանքի պատճառով, որ նա ցուցաբերեց կծվելուց հետո։ Նա իրեն երեխայի նման պահեց՝ ուսը մրցավարին ցույց տալով։ Ես այդ մասին Մարոտայի հետ խոսեցի և հենց Ջորջիոյին էլ կասեմ։ Ամեն դեպքում նա իրեն լավ կողմից ցույց տվեց՝ Սուարեսի որակազրկումը չափազանց խիստ համարելով։

Սուարեսը մեծ ֆուտբոլիստ է։ Ես նրան միանշանակ կուզենայի տեսնել «Յուվենտուսում»։ Երկու տարի առաջ մենք մոտ էինք նրան ձեռք բերելուն։ Նա չեմպիոն է, և դրանով ամեն ինչ ասված է,-հայտարարել է Նեդվեդը։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում