«Օլիմպիակոսը» մեկնում է Կանադա (լուսանկար)

«Օլիմպիակոսը» մեկնում է Կանադա (լուսանկար)

Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսը» որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, այսօր մեկնում է Կանադա, ուր մասնակցելու է Միջազգաին չեմպիոնների գավաթի խաղարկությանը։

Ղազարյանի թիմի մրցակիցը կլինի իտալական «Միլանը», իսկ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին։

Այսօր՝ հուլիսի 21–ին հունական «Օլիմպիակոսը» մեկնում է Հյուսիսային Ամերիկա, որտեղ կմասնակցի «International Champions Cup» մրցաշարին։

Հուլիսի 27–ին ԱՄՆ-ում՝ Չիկագոյում, տեղի կունենա «Օլիմպիակոսի» և անգլիական «Լիվերպուլի» հանդիպումը, իսկ օգոստոսի 2–ին Մինյապոլիսում թիմը կդիմակայի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում