Վենգեր. «Արսենալին» այլևս հարձակվողներ պետք չեն

Վենգեր. «Արսենալին» այլևս հարձակվողներ պետք չեն

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է տրանսֆերային շուկայի հետ կապված իր պլանների մասին։

-Մեզ այլևս հարձակման գծում ձեռքբերումներ պետք չեն։ Չենք պատրաստվում ֆուտբոլիստների գնել միայն թվաքանակի համար։

Մեզ, ինչպես ասել եմ, միանշանակ դարպասապահ է հարկավոր։ Իսկ մնացածը կախված է այն բանից, թե մեր կիսապաշտպանության խաղացողներից որևէ մեկը արդյոք վնասվածք կստանա՞ մինչև մրցաշրջանի մեկնարկը։

Հնարավոր է՝ կենտրոնական պաշտպանի գոտում խաղացող մեկին գնենք,-ասել է Վենգերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում