«Ալաշկերտի» 17-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Բազելում»

«Ալաշկերտի» 17-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Բազելում»

«Ալաշկերտի» 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանն այսօր մեկնել է Բազել՝ այդ քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու։

Համաձայն նախապես մշակված գրաֆիկի՝ փորձաշրջանը կտևի մեկ ամիս, և անհրաժեշտության դեպքում Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս երկու այլ ակումբներում՝ «Լոզանում» և «Ցյուրիխում», տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը։

Ակումբը Շվեյցարիայում հաջողություն և կարիերայի լավագույն շարունակություն է մաղթել Բաբայանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում