Պաշտոնական. Սթիվեն Ջերրարդը հեռանում է Անգլիայի հավաքականից

Պաշտոնական. Սթիվեն Ջերրարդը հեռանում է Անգլիայի հավաքականից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը հայտարարել է Անգլիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին, տեղեկացնում է Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Ջերրարդը Անգլիայի հավաքականի ավագն է և ազգային թիմում հանդես է եկել 14 տարի՝ նորամուտը նշելով 2000 թվականին Ուկրաինայի դեմ խաղում։

Ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 114 հանդիպում (դա երրորդ արդյունքն է Անգլիայի հավաքականի պատմության մեջ՝ զիջելով միայն Փիթեր Շիլթոնին (125) և Դևիդ Բեքհեմին (115)) և խփել է 21 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում