Պաշտոնական. Պատրիս Էվրան տեղափոխվեց «Յուվենտուս»

Պաշտոնական. Պատրիս Էվրան տեղափոխվեց «Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։

Ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 1,2 մլն ֆունտ, որի կեսը «Յուվեն» կվճարի հիմա, իսկ մյուս կեսը՝ մինչև 2015 թ. հուլիսի մեկը։

Թուրինցիները ևս 0,3 մլն ֆունտ կվճարեն, եթե թիմը որակավորվի Չեմպիոնների լիգայի համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում