Կրոս. «Բավարիան» միշտ իմ նպատակն է եղել

Կրոս. «Բավարիան» միշտ իմ նպատակն է եղել

«Ռեալի» նորեկ Թոնի Կրոսը հայտարարել է, որ առաջին անգամ «Բավարիայի» կազմից հեռանալու մասին մտածել է, երբ չի կարողացել գերմանական ակումբի հետ համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման հարցում:

«Առաջին անգամ հեռանալու մասին մտածեցի, երբ «Բավարիայի» հետ բանակցություններն անհաջող ավարտ ունեցան: «Բավարիան» միշտ իմ նպատակն է եղել, ու ես ցանկանում էի շարունակել ելույթներս, չէի բանակցում այլ ակումբների հետ: Դրանից հետո փորձեցի նոր մարտահրավերի հետևից գնալ: Ես խաղացել եմ աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկում, ու «Բավարիան» ինքն էլ հոգ է տարել իմ մասին»,-ասել է Կրոսը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում