Հոջսոնը` Ջերրարդի հեռանալու մասին

Հոջսոնը` Ջերրարդի հեռանալու մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Սթիվեն Ջերրարդի` հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը.

-Ես տխուր եմ այդ որոշումից, բայց լիովին հասկանում եմ Ջերրարդին: Անբավարարության մասին խոսք չի կարող գնալ հաշվի առնելով, թե նա որքան բան է արել իր երկրի համար: 

Պետք է հարգեմ նրա որոշումը: Շատ ենք զրուցել, խոսել, քննարկել այս հարցը: 

Ջորրարդն անհավատալի մարդ է ու ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Երջանկություն է, որ կարողացել ենք այսքան ժամանակ Անգլիայի կազմում հետևել նրա խաղին: 114 խաղը նրա տաղանդի ապացույցն է: Մենք կունենանք նրա կարիքը: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում