Մորատան վնասվածք է ստացել

Մորատան վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» նոր ձեռքբերում Ալվարո Մորատան վնասվածք է ստացել երկուշաբթի օրվա մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Ըստ իտալական ակումբի բժիշկների՝ ֆուտբոլիստը վնասել է ծունկը: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դեռ հետազոտություններ պետք է անցկացվեն:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով՝ «Ռեալի» նախկին խաղացողը կարող է բացակայել 1 ամիս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում