Տիագու Մենդեշը վերադարձել է «Ատլետիկո»

Տիագու Մենդեշը վերադարձել է «Ատլետիկո»

33-ամյա կիսապաշտպան Տիագո Մենդեշը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ երկամյա պայմանագիր է կնքել: Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ պայմանագրի կնքումը Մենդեշն ուներ ազատ գործակալի կարգավիճակ և մարզվում էր «Չելսիի» մարզաբազայում, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է պայմանագիր չկնքել պորտուգալացու հետ, և վերջինս վերադարձել է Մադրիդ:

Հավելենք` նախորդ մրցաշրջանում Մենդեշը մասնակցել է Իսպանիայի առաջնության 23 խաղի, խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում