Կլոպը վստահեցնում է` Ռոյսը և Հյումելսը չեն հեռանա

Կլոպը վստահեցնում է` Ռոյսը և Հյումելսը չեն հեռանա

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մարկո Ռոյսի և Մատս Հյումելսի` այլ ակումբներ տեղափոխության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:

«Բոլորին կարող եմ վստահեցնել` ոչ մի պատճառ չկա, որ Մարկո Ռոյսը և Մատս Հյումելսը ցանկանան հեռանալ «Բորուսսիայից»: Մարկոն և Մատս ոչ մի տեղ չեն գնա: Հաջորդ մրցաշրջանում նրանք խաղալու են «Բորուսսիայում»»,-ասել է Յուրգեն Կլոպը «Ruhr Nachrichten»-ին տվախ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», իսկ Հյումելսին ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում