Վենգեր. Միշտ ցանկացել եմ թիմի հետ մեկնել Հյուսիսային Ամերիկա

Վենգեր. Միշտ ցանկացել եմ թիմի հետ մեկնել Հյուսիսային Ամերիկա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ միշտ ցանկացել է ուսումնամարզական հավաքի մասնակցել ԱՄՆ-ում: Ըստ Վենգերի` դրա համար այժմ իդեալական ժամանակն է:

«ԱՄՆ-ում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է բոլորովին վերջերս: Կարծում եմ` շատ երկրպագուների համար հետաքրքիր կլինի հետևել մեր թիմի խաղին: ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար ճիշտ ժամանակ ենք ընտրել: Ես միշտ ցանկացել եմ թիմի հետ մեկնել Հյուսիսային Ամերիկա»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում