Էդինսոն Կավանին չի հեռանա «ՊՍԺ»-ից

Էդինսոն Կավանին չի հեռանա «ՊՍԺ»-ից

Վերջին շրջանում բրիտնական մամուլում շատ են լուրերն այն մասին, որ «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կարիերան շարունակելու է Անգլիայի առաջնությունում: 27-ամյա ուրուգվայցին մեկնաբանել է այդ լուրերը:

«Ֆուտբոլում չափազանց կարևոր է վստահությունը: Երբ ակումբը հետաքրքրված է քեզանով, մարզչական անձնակազմը հույսեր է կապում քեզ հետ, վստահություն ես զգում: «Պալերմոն», «Նապոլին» և «Պարի Սեն Ժերմենն» ինձ նման ձևով են վերաբերվել:

Ես այն խաղացողներից եմ, ովքեր չեն սիրում հաճախ փոխել աշխատավայրը: Պրեմիե՞ր լիգա, թե՞ Բունդեսլիգա… Իհարկե, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնություններն ուժեղագույներն են Եվրոպայում, սակայն Ֆրանսիայի առաջնությունը բավականին արագ է զարգանում: Այնպես որ, ես չեմ պատրաստվում հեռանալ «Պարի Սեն Ժերմենից»»,-ասել է Կավանին «El Observador»-ին տված հարցազրույցում:

Հավելենք` նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Էդինսոն Կավանին մասնակցել է 30 խաղի, խփել է 16 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում