Տիգրան Պետրոսյանը հաղթեց Նայդորֆի հուշամրցաշարում

Տիգրան Պետրոսյանը հաղթեց Նայդորֆի հուշամրցաշարում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց Նայդորֆի հուշամրցաշարը, որում գերազանց հանդես եկավ Տիգրան Լ. Պետրոսյանը:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին ևս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հավելենք` Հայաստանի մյուս ներկայացուցչի` Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում