«Ռեալն» այսօր կներկայացնի Խամես Ռոդրիգեսին

«Ռեալն» այսօր կներկայացնի Խամես Ռոդրիգեսին

«Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն այսօր կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական «AS» պարբերականը։

Ֆուտբոլիստը կստանա 10 համարի մարզաշապիկը, իսկ պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ նախատեսված կլինի 6 տարվա համար՝ մինչև 2020 թվականը։ Ռոդրիգեսը «Ռեալում» կստանա տարեկան 7 մլն եվրո։ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանի համար «Ռեալը» «Մոնակոյին» կվճարի 80 մլն եվրո։

Ռոդրիգեսն արդեն բուժզննում է անցել «Ռեալում»։ Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի ներկայացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր «Սանտյագո Բեռնավեու» մարզադաշտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում