Ռոնալդուն հավանաբար չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը

Ռոնալդուն հավանաբար չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավանաբար չի կարողանա մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը «Սևիլյայի» հետ։ Չեմպիոնների լիգայի հաղթողը կհանդիպի Եվրոպա լիգայի չեմպիոնին օգոստոսի 12-ին։

Ռոնալդուն հուլիսի 26-ին կմիանա թիմին, որը հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը հաղորդել է իր մտերիմներին, որ մտադիր չէ որևէ կերպ փորձել ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Ռոնալդուն որոշել է հերթական մրցաշրջանին այնպես նախապատրաստվել, որ դրա վերջնամասում խուսափի վնասվածքներից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում