Ադվոկատը գլխավորել է Սերբիայի հավաքականը

Ադվոկատը գլխավորել է Սերբիայի հավաքականը

Հոլանդացի հայտնի մարզիչ Դիկ Ադվոկատը երկու տարով պայմանագիր է կնքել Սերբիայի Ֆուտբոլային միության հետ։ Սերբիայի ազգային հավաքականի հետ մասնագետը կսկսի աշխատել օգոստոսի մեկից։

-Ես չէի ցանկանում ակումբի հետ աշխատել։ Առաջարկ ունեի նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունից, սակայն դա չափազանց հեռու է,-ասել է Ադվոկատը։

Հոլանդացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «ԱԶ Ալկմարը»։ Մինչ այդ նա գլխավորել է «ՊՍՎ»-ն, «Զենիթը», Ռուսաստանի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում