Մորատան բաց կթողնի մոտ երկու ամիս

Մորատան բաց կթողնի մոտ երկու ամիս

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Ալվարո Մորատան, ով երեկ վնասվածք էր ստացել, չի կարողանա դաշտ դուրս գալ մոտ երկու ամիս։ Վնասվածքը, պարզվել է, շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր։

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, բուժզննումը հարձակվողի մոտ ծնկի կապանի վնասվածք է հայտնաբերել։ Լիարժեք ապաքինման համար Մորատայից մոտ 50 օր կպահանջվի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ ամսում ֆուտբոլիստը պատրաստ կլինի դաշտ վերադառնալ։

Հիշեցնենք, որ Մորատան օրերս է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ՝ իտալական ակումբ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում