Ռոնալդու. Ուզում եմ խաղալ մինչև 2021 թվականը

Ռոնալդու. Ուզում եմ խաղալ մինչև 2021 թվականը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ցանկանում է ամենաբարձր մակարդակով խաղալ ևս վեց-յոթ տարի և հույս ունի՝ վնասվածքներն իրեն հանգիստ կթողնեն։ 29-ամյա հարձակվողը կարծում է, որ դեռ շատ բան կարող է ցույց տալ դաշտում։

«Կցանկանայի ևս վեց կամ յոթ տարի հանդես գալ բարձրագույն մակարդակով ակումբային մրցաշարերում։ Իրոք կենտրոնացած եմ այդ մտքի վրա, և վնասվածքս արդեն ապաքինվել է։

Ես ինձ լավ եմ զգում, ցանկանում եմ նորից խաղալ ու լավագույն մարզավիճակում մնալ մինչև մրցաշրջանի ավարտը։

Ավարտված մրցաշրջանը հոյակապ էր։ Մենք հիմա հնարավորություն ունենք նոր մրցաշրջանում հինգ կամ վեց տիտղոս նվաճելու, ինչը ֆանտաստիկ է։ Ես փորձել եմ անել այն ամենը, ինչ կարող էի, ինչպես անում եմ սովորաբար»,-ասել է Ռոնալդուն Տոկիոյում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում