Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության 2-րդ օրվա արդյուքները

Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության 2-րդ օրվա արդյուքները

«Արա և Այծեմինկ» մարզական համալիրում շարունակվում է նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը ցույց տվեց Գոհար Շահնազարյանը, որը թեև որակավորման փուլում վաստակեց բավականին ցածր՝ 540 միավոր, 1/48 եզրափակչում կարողացավ 6:0 հաշվով պարտության մատնել իռլանդացի Սինիդ Կուբերտին: 1/24 եզրափակչում հայ մարզուհին կմրցի իսպանացի Ալիսիա Մարինի հետ:
Մեր կանանց թիմի մյուս երկու մասնկիցները՝ Նունե Վասիլյանը և Հայկուհի Մարգարյանը պարտվեցին 1/48 եզրափակչում և դուրս մնացին հետագա պայքարից:

Որակավորման փուլում Հայաստանի հավաքականի տղաներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վասիլ Շահանզարյանը, որը 75 նետով խոցելով 615 նիշ, այդուհանդերձ, 1/48 եզրափակչում 0:6 հաշվով զիջեց բելառուս Պավել Դալիդովիչին:

Գևորգ Հազարումյանը 1/48 եզրափակչի առաջին փուլում 6:2 հաշվով պարտվեց իտալացի Միքայել Ֆրանգիլին, իսկ Դավիթ Խաչատրյանը 0:6 հաշվով՝ Թոմաս Կոենիգին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում