Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

«Մոնակոյի» կոլումբիացի 23-ամյա կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, տեղեկանում ենք «Արքայական ակումբի» պաշտոնական կայքից։

Ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականը։

Ռոդրիգեսը պաշտոնապես երկրպագուներին կներկայացվի այսօր՝ Մադրիդի ժամանակով ժամը 20.00-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի նախագահական օթյակում։

Համաձայն արարողակարգի, ֆուտբոլիստը կքայլի մարզադաշտի խոտածածկի վրայով՝ կրելով «Ռեալի» մարզաշապիկը, ապա կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում