Պերեսը ցանկանում է վստահ լինել, որ Կասիլյասը կմնա

Պերեսը ցանկանում է վստահ լինել, որ Կասիլյասը կմնա

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին կհանդիպի թիմի ավագ Իկեր Կասիլյասի հետ: Այս մասին հայտնում է «Defensacentral.com»-ը: Նրա նպատակն է պարզել արդյոք դարպասապահի՝ արքայական ակումբում մնալու որոշումը վերջնական է, թե՝ ո՛չ:

Նախորդ հանդիպման ժամանակ Կասիլյասը Պերեսին ասել է, որ պատրաստվում է մնալ, սակայն ակումբի նախագահը ցանկանում է համոզվել, որ «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին ասեկոսեները ոչինչ չեն փոխել:

Պերեսի և Կասիլյասի հանդիպումը տեղի կունենա վերջինիս՝ ԱՄՆ ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ: Ինչպես հայտնի է, Աշխարհի առաջնությանը մասնակցելու պատճառով՝ Կասիլյասը մի քանի օր ուշ պետք է միանար թիմակիցներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում