Բրազիլիայի հավաքականը նոր մարզիչ ունի

Բրազիլիայի հավաքականը նոր մարզիչ ունի

Դունգան նշանակվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: 

Նա փոխարինել է Լուիս Ֆելիպե Սկոլարիին, ով Մունդիալ 2014-ից հետո չերկարաձգեց պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ: Սկոլարին չկարողացավ բրազիլացիների բաղձանքն իրականացնել ու թիմին կանգնեցնել պատվո հարթակի առաջին աստիճանին: 

Հիշեցնենք, որ 50-ամյա Դունգան  2006-2010 թվականներին ևս գլխավորել է Բրազիլիայի հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում