Ռոյսը կտեղափոխվի «Բավարիա»

Ռոյսը կտեղափոխվի «Բավարիա»

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ», սակայն 2015 թվականի ամռանը պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ: Այս մասին հայտնում է «Goal.com»-ը:

Նշվում է, որ մյունխենցիները ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարեն 35 մլն եվրո:

Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Ռոյսը թիմից հեռանալու պատճառ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում