17.1 C
Yerevan

1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում հուլիսի 1-ից կփոխվի սոցիալական վճարների կարգը

Նմանատիպ

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...

ՀՀ-ն պայծառ կետ է տարածաշրջանում. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս...

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից

Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):

Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։

spot_imgspot_img