Կավանի. Իտալիան բառացիորեն շնչում է ֆուտբոլով

Կավանի. Իտալիան բառացիորեն շնչում է ֆուտբոլով

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին համեմատել է ֆրանսիացի և իտալացի երկրպագուներին:

-Իտալիան բառացիորեն շնչում է ֆուտբոլով: Կիրքն այդ մարզաձևի նկատմամբ զգալի է ամենուր: Այնտեղ պարզապես չէի կարողանում դուրս գալ փողոց, որպեսզի չենթարկվեմ երկրպագուների հարձակումներին: 

Ֆրանսիացիներն ավելի սառն են, նրանք այլ կերպ են երկրպագում: «ՊՍԺ»-ի կազմում ելույթ ունենալով` ես կարող եմ նորմալ կյանք վարել: Ֆրանսիացիները հարգանքով են վերաբերում ֆուտբոլիստներին ու լուսանկարվելուց առաջ թույլտվություն են խնդրում: Այստեղ այլ հարաբերություններ են,-ասել է Կավանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում