Վորմը շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխությանը

Վորմը շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխությանը

«Սուոնսիի» դարպասապահ Միշել Վորմը շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխությանը:

Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի շուրջ, ու ըստ դրա` ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կկնքի, բայց հնարավորություն կունենա այն երկարաձգելու ևս մեկ տարով: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` տրանսֆերը 5 միլիոն եվրո կարժենա: 

Հավելենք` «Սուոնսիի» կազմում Միշել Վորմը մասնակցել է 89 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում