Բեյլ. Եվս մեկ հանճարեղ ֆուտբոլիստ միացավ «Ռեալին»

Բեյլ. Եվս մեկ հանճարեղ ֆուտբոլիստ միացավ «Ռեալին»

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ողջունել է թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսին ու նրան անվանելով հանճարեղ ֆուտբոլիստ, իր ուրախությունն է կիսել ֆուտբոլիստի տրանսֆերի կայացման առթիվ: Կոլումբիացին էլ պատասխանել է Բելին.

«Եվս մեկ հանճարեղ ֆուտբոլիստ միացավ «Ռեալին»: Բարի գալուստ, Խամես»,-գրել է Բեյլը Twitter-ի իր էջում:

«Շնորհակալ եմ, Բեյլ: Անհամբերությամբ սպասում եմ հանդիպել քեզ ու ամբողջ թիմին»,-պատասխանել է Ռոդրիգեսը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում