ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի հարաբերությունները գնալով ավելի են լարվում

Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հազիվ հաղթահարած «Օրինաց Երկրի» առաջնորդները շարունակում են պնդել, որ իրենց կուսակցության օտին տրված ձայների սակավությունը բացատրվում է համատարած ընտրակաշառքների և ՀՀԿ-ի առաջնորդների «քցողական» քաղաքականությամբ: Ավելին՝ ըստ Times.am-ի տեղեկությունների, Արթուր Բաղդասարյանը լուրջ կասկածներ ունի ՀՀԿ-ի հետ հետագա համագործակցության կապակցությամբ: ՕԵԿ-ի առաջնորդը հասկանում է իր ղեկավարած քաղաքական ուժի բոլոր թույլ կողմերը և ամեն կերպ փորձում է կանխել կուսակցության կազմաքանդումը կամ, առնվազն, ամրապնդել սեփական դիրքերը որպես ՕԵԿ-ի ղեկավար: Այդ է պատճառը, որ Ա. Բաղդասարյանը խոչնդոտում է երիտասարդ քաղաքական գործիչների՝ Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի մուտքը Խորհրդարան: Փոխարենը՝ ՕԵԿ նախագահն առաջարկում է նրանց դուրս գալ կուսակցության համամասնական ցուցակից և զբաղեցնել կոալիցիոն դաշնագրի համաձայն ՕԵԿ-ին հասանելիք փոխնախարարներից մեկի պաշտոնը:

Նելսոն Զուլոյանին և Դավիթ Կարապետյանին խորհրդարան չթողնելու համար Ա. Բաղդասարյանը պատրաստ է անգամ նախարարական պորտֆել Հովհաննես Մարգարյանին, որը հասարակությանը հայտնի է դեռևս 90-ականների սկզբից, երբ բարեհաջող յուրացրել էր Գյումրիի ավերիչ երկրաշարժից տուժածներին հատկացված հումանիտար օգնությունը՝ մասնավորապես կաթի փոշին, որի համար դատապարտվել էր: Ակնհայտ է, որ նման ճանապարհով Ա. Բաղդասարյանը պարզապես փորձում է ինքն իրեն շրջապատել «վստահելի» մարդկանցով և ամենևին չի մտահոգվում այն հետևանքներով, որոնք կարող են սպառնալ նման մարդկանց վստահված ոլորտներին:

Ակնհայտ է, որ ՕԵԿ առաջնորդի նման դիրքորոշումը չի կարող դուր գալ ՀՀԿ ներկայացուցիչներին: Նրանցից շատերն արդեն խորհուրդ են տվել ՕԵԿ-ին վերանալ նախընտրական տրամադրություններից և տրամադրվել կառուցողական աշխատանքի: Սակայն ՀՀԿ-ի դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են, ինչը դարձել է երկու կուսակցությունների հարաբերությունների լարվածության պատճառ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում