Գարսիա. Բենատիան չի լքելու ակումբը

Գարսիա. Բենատիան չի լքելու ակումբը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է, որ պաշտպան Մեհդի Բենատիան չի լքելու հռոմեական ակումբը:

-Մեհդին պայմանագիր ունի «Ռոմայի» հետ, ու գալիք մրցաշրջանը նա կսկսի մեր թիմի կազմում: Բարեբախտաբար, ակումբի նախագահը կարողացել է բանակցել իր ֆուտբոլիստների հետ:

Բենատիան վաղը կմասնակցի «Լիվերպուլի» դեմ ընկերական հանդիպմանը: Ինձ համար շատ կարևոր է կարևոր ֆուտբոլիստներին թիմում պահելը,-ասել է Գարսիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում