Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիային» փրկեց պարտությունից

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիային» փրկեց պարտությունից

Դորտմունդի «Բորուսսիան» շարունակում է նախապատրաստվել 2014-15թթ. մրցաշրջանին:

Յուրգեն Կլոպի սաներն այսօր` հուլիսի 22-ին, երրորդ ընկերական խաղն անցկացրեցին նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում. մրցակիցը Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկն» էր: 

Հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ֆելդհանը: «Բորուսսիան» պատասխան գնդակը խփեց երկրորդ խաղակեսում. Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով խաղը սկսել էր պահեստայինների նստարանին, փոխարինման դուրս գալով, իր թիմին փրկեց պարտությունից` գոլի հեղինակ դառնալով 65-րդ րոպեին:

Հավելենք` հաջորդ ընկերական խաղը «Բորուսսիան» կանցկացնի հուլիսի 27-ին՝ «Ռոտ-Վայս Էսենի» դեմ:

«Օսնաբրյուկ» – «Բորուսսիա»՝ 1:1

Ֆելդհան 34′ – Հենրիխ Մխիթարյան, 65′

Հետևեք մեզ նաև Telegram-ում