«Շախտյորը»` Ուկրաինայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Շախտյորը»` Ուկրաինայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում կայացած Ուկրաինայի Սուպերգավաթի խաղում Դոնեցկի «Շախտյորը» հաղթեց Կիևի «Դինամոյին»:

«Շախտյորի» կազմում մեկական գոլի հեղինակ դարձան հարձակվող Ալեքսանդր Գլադկին և կիսապաշտպան Մարլոսը: «Շախտյորը» խաղին մասնակցում էր երկրի չեմպիոնի, իսկ «Դինամոն»` գավաթակրի կարգավիճակով:

Հավելենք` «Շախտյորի» համար այս Սուպերգավաթը 6-րդն է (2005, 2008, 2010, 2012, 2013, 2014):

«Շախտյոր»-«Դինամո»` 2:0
Գոլերը` Գլադկի 75 (1:0), Մարլոս 90+3 (2:0)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում