«Բավարիայի» նախկին նախագահը հոսպիտալացվել է

«Բավարիայի» նախկին նախագահը հոսպիտալացվել է

«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է: 

Երկուշաբթի մասնագետին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա բուժզննում և բուժում կստանա: Բժիշկները հստակ չեն հայտնում, թե ինչ խնդիր կա Հյոնեսի մոտ: Բուժման ավարտից հետո նա կվերադառնա Լանդսբերգ ու կշարունակի կրել պատիժը: 

Հիշեցնենք, որ 62-ամյա Հյոնեսը 3.5 տարով դատապարտվել է հարկերից խուսափելու համար: Ավելի վաղ նա չի բացառել, որ պատիժը կրելուց հետո մեծ ֆուտբոլ կվերադառնա: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում