Ռոդրիգես. Պատրաստ եմ «Ռեալում» առկա ճնշմանը

Ռոդրիգես. Պատրաստ եմ «Ռեալում» առկա ճնշմանը

Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» պես թիմում խաղալու ճնշումն իրեն չի վախեցնում:

««Ռեալում» մեծ ճնշում ես զգում, բայց ես պատրաստ եմ դրան: Ես այստեղ եմ եկել, որպեսզի ակումբին օգնեմ պատմություն կերտել: Երազում եմ այստեղ տիտղոսներ նվաճելու մասին: Խոսքը հաղթող ակումբի մասին է, ու ինքս էլ հաղթողի հոգեբանություն ունեմ:

«Ռեալի» խաղին հետևում եմ դեռ այն տարիներից, երբ այստեղ էին խաղում Զիդանը, Կառլոսը և Ռոնալդոն: Շատ բան եմ թողել այստեղ լինելու համար: Հիմա պետք է վայելեմ ու գտնեմ իմ տեղն ակումբում»,-ասել է Ռոդրիգեսը նոր ակումբում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում