Ֆաբրեգաս. Ցանկանում եմ «Չելսիում» նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները

Ֆաբրեգաս. Ցանկանում եմ «Չելսիում» նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ Լոնդոնի ակումբի առաջարկն իրեն բոլոր առումներով բավարարել է:

«Ես ցանկանում եմ «Չելսիում» նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Կարևոր է, որ իմ տեղափոխությունը տեղի է ունեցել մինչև Մունդիալ 2014-ը: Իմ գլուխը ազատ էր ավելորդ մտքերից ու վստահություն ծնվեց ապագայի նկատմամբ: Դանդաղ քայլերով մոտեցա նոր ակումբի ընտրությանը: «Չելսիի» առաջարկն ինձ բավարարեց բոլոր առումներով»,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերել են բրիտանական պարբերականները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում