Նետաձգության Եվրոպայի առաջնության 3-րդ օրվա արդյունքները

Նետաձգության Եվրոպայի առաջնության 3-րդ օրվա արդյունքները

«Արա և Այծեմնիկ» մարզական համալիրում նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության մրցակցային 3-րդ օրը պայքարի մեջ մտան կանանց և տղամարդկանց թիմերը:

Օլիմպիական աղեղներով կանանց թիմային պայքարում բրոնզե մեդալները նվաճեցին Լեհաստանի մարզուհիները՝ 5-4 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի նկատմամբ:

Կականց կամպաունտում երրորդ տեղը զբաղեցրին Թուրքիան ներկայացնող մարզուհիները: Նրանք 226-223 հաշվով հաղթանակ տարան իտալուհիների նկատմամբ:

Օլիմպիական աղեղներով տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալներին տիրացան ռուսները, որոնք 6-2 հաշվով հաղթեցին բելառուսներին: Կամպաունտում հաղթանակ տարան իտալացիները, որոնց մրցակիցները Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն էին: Երկու թիմերն էլ վաստակեցին 229 միավոր, սակայն հաղթող ճանաչվեցին իտալացիները՝ թիրախի կենտրոնին ավելի մոտ գտնվող նետի շնորհիվ:

Ոսկե մեդալները հուլիսի 25-ին կվիճարկեն հետևյալ զույգերը.

Օլիմպիական աղեղներով կանանց պայքարում՝ Գերմանիա-Ֆրանսիա

Ոչ օլիմպիական աղեղներով կանանց պայքարում (կամպաունտ)՝ Ռուսաստան-Մեծ Բրիտանիա

Օլիմպիական աղեղներով տղամարդկանց պայքարում՝ Գերմանիա-Ֆրանսիա

Ոչ օլիմպիական աղեղներով (կամպաունտ) տղամարդկանց պայքարում՝ Հոլանդիան-Թուրքիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում