Ջոկովիչը հրապարակել է իր և կնոջ նոր լուսանկարները

Ջոկովիչը հրապարակել է իր և կնոջ նոր լուսանկարները

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը «Ուիմբլդոնում» հաղթանակ տանելուց հետո, որոշ ժամակով «անհետացել» էր ամուսնանալու և մեղրամիսը վայելելու նպատակով, հրապարակել է իր և կնոջ՝ Ելենա Ռիստիչի նոր լուսանկարները:

«Միսիս Ջոկովիչը և ես ջերմ ողջույններ ենք ուղարկում ձեզ: Շնորհակալ ենք բոլորիդ բարի ցանկությունների համար: Վերջին մի քանի շաբաթները մեր կյանքի լավագույն շաբաթներն էին, և հիմա մենք էներգիայով լի սպասում ենք նոր մարտահրավերների»,-գրել է աշխարհի առաջին ռակետը ֆեյսբուքի իր էջում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում