Կավանի. Կարծում եմ, որ կմնամ «ՊՍԺ»-ում

Կավանի. Կարծում եմ, որ կմնամ «ՊՍԺ»-ում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ տեղափոխության հնարավորության մասին:

«Հիմա ես «Պարի Սեն Ժերմենում» եմ խաղում: Կարծում եմ` այստեղ կլինեմ նաև գալիք մրցաշրջանի ընթացքում: Որևէ մեկը չգիտի, թե ինչպես կդասավորվի տրանսֆերային պատուհանը: Գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ խոսել եմ անցյալ մրցաշրջանում: Ըստ իս, նոր մրցաշրջանում նա կփոխի մարտավարական ծրագիրը»,-ասել է ուրուգվայցի ֆուտբոլիստը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում