Գործակալ. Պաստորեն չի ցանկանում հեռանալ «ՊՍԺ»-ից

Գործակալ. Պաստորեն չի ցանկանում հեռանալ «ՊՍԺ»-ից

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեի գործակալ Մարսելո Սիմոնյանը հայտարարել է, որ իր հաճախորդն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չի տեղափոխվելու: 

Հիշեցնենք, որ  ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

««Ատլետիկոն» կապ է հաստատել մեզ հետ, բայց Պաստորեն չի ցանկանում հեռանալ «ՊՍԺ»-ից»,-հայտարարել է Սիմոնյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում