«Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադառնում են արձակուրդից

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադառնում են արձակուրդից

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Խորդի Ալբան, Պիկեն, Չավին, Բուսկետսը, Ինյեստան, ովքեր Մունդիալ 2014-ից հետո արձակուրդի մեջ էին, արդեն միացել են «Բարսելոնային»: Թիմի հետ են նաև Իվան Ռակիտիչը, Ալեքսիս Սոնգը:

Ինչ վերաբերում է Նեյմարին, Մեսսիին, Ալվեսին, Մասկերանոյին և Բրավոյին, նրանք Կատալոնիա կժամանեն հուլիսի 28-ին, քանի որ մյուսների համեմատ ավելի շատ են մասնակցել Աշխարհի առաջնության խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում