Ռոյսի ապաքինումը լավ է ընթանում

Ռոյսի ապաքինումը լավ է ընթանում

Դորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը պատմել է, թե ինչպես է ընթանում կիսապաշտպան Մարկո Ռոյսի ապաքինումը:

«Ռոյսի ապաքինումը լավ է ընթանում: Պետք է տեսնենք, թե ինչպես նրա ոտքը կարձագանքի ճնշմանը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի իմանալ, թե երբ նա խաղադաշտ կվերադառնա»,-Ցորկի խոսքը մեջբերել է «Kicker»-ը:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Գերմանիա-Հայաստան (6:1) ընկերական հանդիպման ժամանակ և բաց է թողել Մունդիալ 2014-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում