Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանի գոլը բացառիկ էր (տեսանյութ)

Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանի գոլը բացառիկ էր (տեսանյութ)

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-15թթ. մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Դորտմունդի «Բորուսսիան» ընկերական հանդիպում է անցկացրել  երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» թիմի հետ և Հենրիխ Մխիթարյանի խփած գոլ շնորհիվ խուսափել է պարտությունից:

«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է խաղի և Մխիթարյանի խփած գոլի մասին:

«Առաջին խաղակեսում հիանալի հնարավորություն ունեինք, որը հրաշալի խաղարկվեց, իսկ երկրորդ կեսում ունեցանք ևս մեկ մեծ հնարավորություն, որը ևս լավ խաղարկվեց: Նորմալ կլիներ, եթե հաղթեինք 3:1 հաշվով, սակայն խաղի արդյունքը երկրորդական է: Կան շատ ավելի կարևոր բաներ, որոնց ուղղությամբ այժմ աշխատում ենք»,-ասել է Կլոպը:

Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին Յուրգեն Կլոպն ասել է հետևյալը. «Բացառիկ գոլ էր: Եթե Հենրիխն ընկներ տուգանային հրապարակում, կլիներ մաքուր 11 մետրանոց հարված, սակայն նա չցանկացավ 11 մետրանոց հարված և անձամբ հիանալի գոլ խփեց»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում