Ռոջերս. «Լիվերպուլը» շատ գումար ծախսելու նպատակ չունի

Ռոջերս. «Լիվերպուլը» շատ գումար ծախսելու նպատակ չունի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ մերսիսայդյան ակումբում չեն շտապում նոր ֆուտբոլիստների գնելու հարցում: Ըստ Ռոջերսի` «Լիվերպուլը» նպատակ չունի որքան հնարավոր շուտ ծախսելու Լուիս Սուարեսի տրանսֆերի` «Բարսելոնա» վաճառքից ստացած գումարը:

«Մենք ֆուտբոլիստների հետ պայմանագրեր չենք կնքում միայն նրանց հնչեղ անունների համար: Յուրաքանչյուր տրանսֆեր «Լիվերպուլի» մարտավարության մի մասն է, յուրաքանչյուր նորեկ պետք է հարմարվի թիմին: Շատ գումար ծախսելու կամ Սուարեսի վաճառքից ստացած հասույթը շուտ վատնելու նպատակ չունենք»,-Ռոջերսի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում